211652_close_icon
views-count9020 դիտում article-date 18:16 09-06-2014

Զինծառայողները կոմայգում մարմնավաճառի հետ պայմանավորվել են 19,000-ի դիմաց իրենց հետ սեռական հարաբերություն ունենալ, հետո պարզել են, որ նա տղա է

20-ամյա Մ. Կ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ, ՀՀ ՊՆ N զորամասի համածառայող, շարքային Կ. Կ-ի հետ, զորամասն ինքնակամ թողնելով, Երևան քաղաքի «Կիրովի» անվան զբոսայգու մուտքի մոտ, հանդիպելով կանացի հագուստներ հագած համասեռամոլ Մերուժան Դավթյանի հետ և համոզված լինելով, որ նա կին մարմնավաճառ է, վերջինիս հետ նույն այգում սեռական հարաբերություն ունենալու դիմաց պայմանավորվել և վճարել են 19.000 ՀՀ դրամ գումար: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողությանը հանձնելը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Գործը քննվելու է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր