slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայ-հունական համագործակցության նոր հեռանկարներ են ստեղծվում
211652_close_icon

Հայ-հունական համագործակցության նոր հեռանկարներ են ստեղծվում

views-count1401 դիտում article-date 16:25 09-06-2014
Այսօր ԵՊՀ հունագիտության կենտրոն էր այցելել ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը: Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Ալեքսանդր Մալխասյանը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ինչպես նաև ԵՊՀ հունագիտության կենտրոնի տնօրեն Լևոն Հակոբյանը: Ուսանողների հետ հանդիպման ընթացքում դեսպանը կարևորեց երկու հնագույն ժողովուրդների համագործակցության ընդլայնմանն ու հունարեն լեզվի տարածմանն ուղղված ծրագրերը՝ նշելով, որ Մայր բուհն արտերկրում հունարենի զարգացմանը նպաստող կարևոր օղակներից մեկն է: «Չնայած Հունաստանում տիրող տնտեսական ծանր դրությանը՝ Հունաստանի Կառավարությունը ոչինչ չի խնայում աշխարհում հունարեն լեզվի ու մշակույթի զարգացման համար: Այդ նպատակով որոշում է կայացվել դրամական օժանդակություն ցուցաբերել ԵՊՀ հունագիտության կենտրոնին, ինչի շնորհիվ կենտրոնը կկարողանա նոր գրականություն ու բառարաններ ձեռք բերել հունարենը որպես առաջին լեզու ուսումնասիրող ուսանողների համար»,- ասաց Իոաննիս Տայիսը: Հունագիտության կենտրոնի տնօրեն Լևոն Հակոբյանը դեսպանին ներկայացրեց կենտրոնի աշխատանքները, ուսանողների պատրաստվածության մակարդակը, կրթական ծրագրերը և հետագա անելիքները: Պրոռեկտոր Արարատ Մալխասյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին ԵՊՀ հունագիտության կենտրոնի զարգացմանը միտված ծրագրերին ուշադրություն դարձնելու և օժանդակելու համար: «Հայաստանի և Հունաստանի բարեկամությունը դարերի պատմություն ունի: ԵՊՀ-ում գործող հունագիտության կենտրոնն այդ բարեկամության ամրապնդման ու ընդհանրապես հունական մշակույթի զարգացման գործում կարևոր առաքելություն ունի: Հարկ է նշել, որ մենք նույնպես շահագրգռված ենք հայ-հունական հարաբերությունների զարգացման գործընթացով»,- նշեց պրոռեկտորը: Արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը խոսեց նաև հայ-հունական հարաբերություններում քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության ներկայիս փուլի և հետագա զարգացումների մասին: «Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական բնագավառներում Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև շփումները բարձր մակարդակով են իրականացվում, ինչի մասին են վկայում փոխադարձ այցելությունները: Իհարկե, տնտեսական կապերը բավականին զարգացած չեն, սակայն այդ ուղղությամբ նույնպես քայլեր են ձեռնարկվում. մասնավորապես աշնանը կկազմակերպվի բիզնես համաժողով, որը, կարծում եմ, դրական արդյունքների կհանգեցնի»,- ասաց դեսպանը և հավելեց, որ առանձնակի ուշադրություն է դարձվում նաև մշակութային կապերի ամրապնդմանը, որի զարգացման գործում էական ներդում ունեն դեսպանությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր