211652_close_icon
views-count7830 դիտում article-date 11:35 16-05-2014

Գերությունից վերադարձած Արսենը կրկին տեղափոխվել է հիվանդանոց

Ադրբեջանում այս տարվա մարտի 7-ին գերի ընկած եւ ապրիլի 10-ին վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ գերության հետ կապված ծանր հիշողությունները նրան հանգիստ չեն տալիս եւ գիշերները չի կարողանում քնել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը` տիկին Սվետան: Վերջինս նշեց, որ որդին 20 օր հիվանդանոցում է եղել եւ այսօր հնարավոր է, որ դուրս գրեն: «Հարցեր չեմ տալիս, բայց զգում եմ, որ վախն է: 8 տարեկան աղջիկս էլ ստամոքսի հետ կապված խնդիր ունի: Նա էլ է հիվանդանոցում պառկած, իսկ մյուս տղայիս հետ կապված պարզվեց, որ առողջականի հետ կապված խնդիրներ ունի. բանակ չեն տանում»,- ասաց տղայի մայրը: Տիկին Սվետան ասաց նաև, որ ընտանիքում 4 անչափահաս երեխա ունեն, բայց նպաստը դեռ չեն վերականգնել: Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը թեեւ լրատվամիջոցներին չէր հայտնել, բայց նրան գրեթե ամեն օր ծեծել էին գերության մեջ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը: Միաժամանակ ավելացրել, որ ոչ թե խոշտանգել են, այլ ծեծել: «Ես իր հետ եմ զրուցել: Ասում է՝ ծեծում էին, որ դիրքերից զինվորական ինֆորմացիա հաղորդեր, բայց նա զինվորական ոչ մի ինֆորմացիայի տեղյակ չէ: Բայց դե այնպես չեն ծեծել, որ հետքերը պահպանվեն: Բայց տղան շատ թույլ է, անգամ փայտ չի կարողանում կոտրել, անասուններին տիրություն անել: Ասում է նաեւ, որ հաց չի կերել՝ վախենալով, որ իրեն կթունավորեն»,- ասել էր գյուղապետը:

Նմանատիպ նյութեր