5086 դիտում
11:40 28-07-2015
24-ամյա Արսենի փորձությունները գերությունից հետո էլ են շարունակվում․նախ՝ կորցրեց առողջությունը, ընկերուհուն, իսկ հիմա էլ՝ աշխատանքը
Նախորդ տարվա մարտի 7-ին Ադրբեջանում գերի ընկած եւ ապրիլի 10-ին հայկական կողմին վերադարձված 24-ամյա Արսեն Խոջոյանին դեռ չի հաջողվում ապաքինվել։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը` տիկին Սվետան:
Նա նշեց, որ դեռ որդին հիվանդանոցում է եւ պարբերաբար բուժում է ստանում, բայց, ցավոք սրտի, չի հաջողվում լիովին ապաքինվել։ Ավելին՝ Արսենը անգամ այդ վիճակիում ուրիշի անասուններն է պահել, բայց կենդանիների հետ շփումը նրա վրա բացասական է ազդել եւ նա ստիպված է եղել այդ աշխատանքն էլ թողել։
«Արսենը մեր միակ կերակրողն էր, բայց հիմա ոչ առողջություն ունի, ոչ էլ աշխատելու կարողություն։ Շատ դժվար է, շատ»;- ավելացրեց տիկին Սվետան։
Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Ա. Խոջոյանը պարբերաբար բուժօգնություն է ստանում Երևանում: Մինչեւ այդ էլ Արսենի մայրը մեզ հետ զրույցում ասել էր, որ թեեւ որդին գերությունից ազատվել է, բայց փորձություններից չի ազատվում: Նախ՝ նրա ընկերուհին էր նրան լքել։ Բացի այդ, մոր խոսքով, որդու ամբողջ մարմնի վրա վերքի տեսքով բշտիկներ են տարածվում, ինչի հետեւանքով 1 ամիս հիվանդանոցում բուժում էր ստացել:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Արսեն Խոջոյանի առողջականն օր-օրի վատանում է: Հարազատները կասկածներ ունեին, որ գերության ընթացքում նրան էլ են դիզվառելիք ներարկել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա հորաքույրը՝ Հեղինե Խոջոյանը: Նա նշել էր, որ տղայի ոտքերը շատ դժվարությամբ են գործում: «Ոտքերը քաշվում են, ինքը շատ թույլ է, ուռչում է, շնչառությունը չի բավականացնում, քթից արյուն է գալիս: Կասկածներ ունենք, որ նրան էլ են դիզվառելիք ներարկել»,- ասել էր Հեղինե Խոջոյանը:
Նմանատիպ նյութեր
3826 դիտում
14:35 09-06-2014
Գերությունից վերադարձած 23-ամյա Արսենի առողջականը չի կարգավորվում. նա կրկին բուժզննության կենթարկվի
4536 դիտում
12:20 11-04-2014
Գերությունից վերադարձած Արսենի հարազատները թեև շատ ուրախ են, բայց դեռ հարսանիք անելու մտադրություն չունեն
Այս բաժնից
640 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
502 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
502 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել