Երևանում բախվել են բեռնատարն ու մարդատար ավտոբուսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 8-ին, հայկական ռադիոներից մեկով տեղեկություն տարածվեց, որ ռադիոլսողն իրենց տեղեկացրել է, որ Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել ավտովթար մարդատար ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշած ավտովթարը տեղի է ունեցել Հարկային ծառայության տարածքային կառույցի հարևանությամբ գործող բենզալցակայանի մոտ ու բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի