Կրասնոյարսկի մարզում բախվել են բեռնատարն ու մարդատար ավտոբուսը. կա 11 զոհ, 22 վիրավոր
ՌԴ Կրասնոյարսկի մարզում բեռնատարի և մարդատար ավտոբուսի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 22 ուղևոր ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է Ria Novosti-ն:
Մարզի ՆԳՆ մամլո խոսնակ Վլադիմիր Յուրչենկոյի խոսքով՝ բեռնատարը բախումից հետո սկսել է այրվել: Դեպքի վայրում աշխատում են մի քանի տասնյակ փրկարարներ և 5 միավոր տեխնիկա:
ՃՏՊ-ի պատճառները ճշտվում են: