211652_close_icon
views-count13682 դիտում article-date 20:50 07-06-2014

Շենգավիթի ոստիկանները բնակարանի լոգարանում հայտնաբերել են 65-ամյա կնոջ դի. ոստիկանություն է տեղափոխվել որդին

Այսօր՝ հունիսի 7-ին, դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 25/27 շենքի բնակարաններից մեկում մահացած կին կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի բաժնի օպերգծով տեղակալ Մհեր Արզումանյանի գլխավորությամբ, ովքեր թիվ 55 բնակարանի լոգարանում հայտնաբերել են նշված բնակարանի բնակչուհի, 65-ամյա Ալվինա Դարբինյանի դին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին դատական բժիշկը դիակի նախնական դատաբժշկական փորձաքննություն է կատարում և, ըստ տեղեկությունների, կնոջ մարմնի վրա կան հարվածի մի քանի հետքեր, ինչից իրավապահները ենթադրում են, որ կինը ծեծի է ենթարկվել: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածի 2 տղաները բնակվում են արտասահմանում, իսկ մյուս տղան բնակվում էր մոր հետ, ում Շենգավիթի ոստիկանները քիչ առաջ տեղափոխեցին ոստիկանություն, որպեսզի պարզեն, թե արդյոք նա առնչություն ունի՞ մոր սպանության հետ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ, հաշվի առնելով հանցագործության վտանգավորությունը, ժամանել է նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազը: Ոստիկանությունն այս պահին հրաժարվում է հայտնել տղայի ինքնությունը: Մանրամասները՝ քիչ ուշ:

Նմանատիպ նյութեր