6595 դիտում
18:01 07-06-2014
Տնօրենը Լոռու մարզում BMW-ով բախվել է ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Թումանյանի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ ավագ քննիչ Ա. Ուլուխանյանի գլխավորությամբ, պարզել է, որ նույն օրը՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի թիվ 4 շենքի մոտ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ, 36-ամյա Գևորգ Մովսիսյանը իր կողմից վարած BMW մակնիշի 24 MM 777 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ծառին, ինչի արդյունքում վարորդ Գ. Մովսիսյանը մարմնական վնասվածքներ չի ստացել, իսկ նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 11-ամյա Նարե Մովսիսյանը, 30-ամյա Ելենա Արշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մովսիսյանն աշխատում է «Սմարթ Սթայլ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, ով քննիչի հանձնարարականով ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է սթափ, և վթարի պատճատը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է գերհոգնածությունը, ինչն էլ պատճառ է դարձել, որ մեքենան վարելու ժամանակ վարորդը քնելով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9429 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին