8569 դիտում
14:25 07-06-2014
25-ամյա վարորդը Տավուշի մարզում Mitsubishi-ով հայտնվել է Աղստև գետում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Իջևանի բաժին, որ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց է դիմել Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 25-ամյա Ավագ Հովհաննիսյանը:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Հովհաննիսյանը հիվանդանոց է տեղափոխվել Դիլիջանի տարածքում տեղի ունեցած ավտովթարից հետո:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին Իջևանի ոստիկանները տեղեկացրել են Դիլիջանի իրենց գործընկերներին, ովքեր պարզել են, որ նույն օրը՝ ժամը 05:30-ից մինչև 06:00-ի սահմաններում Ա. Հովհաննսիյանը, վարելով Mitsubishi մակնիշի 34 ԼC 594 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Իջևան ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:
Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Սերժիկ Ղալթաղչյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի բաժնի քննչական բաժնի քննիչ Վարդան Կարապետյանը, ում հանձնարարականով վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննութան և պարզվել է, որ նա գտնվել է սթափ վիճակում;
Քիչ առաջ նույն վաշտի ՃՈ տեսուչներ Անդրանիկ Մովսիսյանն ու Սասուն Ղարիբյանը քաղաքացիների օգնությամբ հատուկ տեխնիկայով ավտոմեքենան դուրս բերեցին գետից:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9426 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին