5556 դիտում
09:26 07-06-2014
Ինչո՞ւ է լարված Ղարաբաղա-ադրբեջանական սահմանը. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլի հետ զրուցել է վերջին շրջանում Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարված մթնոլորտի մասին։ Ներկայացնում ենք հատված հարցազրույցից․
[b]-Տիկին Փոլ, որոշ փորձագետներ հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանում վերջին օրերին եղած լարվածւթյունը սրվում է Ուկրաինայում և Սիրիայում ընթացող գործընթացներին զուգահեռ։ ԼՂ հակամարտությունն ինքնին բավական զգայուն խնդիր է։ Այս համատեքստում պատերազմի վերսկսում տեսնո՞ւմ եք։[/b]
-Ուկրաինայի կոնֆլիկտը վատթարացնում է տարածաշրջանում եղած առանց այն էլ լարված մթնոլորտը, քանի որ և Հայաստանը, և Ադրբեջանը դրանից նյարդայնանում են, այսինքն՝ այն դերը, որը խաղում է ՌԴ-ն այս հարցում, նյարդայնացնող է։ Ռուսաստանը, օգտագործելով իր կապերը, ուրիշներին դարձնում է ավելի նյարդային։
[b]
-Տեսակետներ են շրջանառվում, որ Ռուսաստանը ԵՏՄ շրջանակներում է փորձում լուծել հակամարտությունը, և դա անելու է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու։ Հայաստանին և Ադրբեջանին նույն միություն մտցնելը հնարավո՞ր է խնդի լուծում լինի։[/b]
-Համաձայն եմ, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանին և Ադրբեջանին միավորել իր նպատակներին հասնելու համար։ Բանը նրանում է, որ Ռուսաստանը ոչ պատերազմ է ուզում, ոչ էլ խաղաղություն, քանի որ այսօրվա վիճակն օգտակար է իր համար։ Հնարավոր է՝ Ռուսաստանը փորձում է ստեղծել մի իրավիճակ, որտեղ լարվածությունը բարձրանում է այն աստիճանի, որ Կրեմլի գործոնը դառնում է «միջազգային խաղաղապահական»»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
26991 դիտում
14:23 03-04-2016
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը մնում է լարված. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2011 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»