1722 դիտում
08:54 07-06-2014
Որոշ խանութներում նկատվել է ձեթի թանկացում. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Վերջին օրերին որոշ խանութներում նկատվել է ձեթի թանկացում: Հանրության շրջանում էլ համառ լուրեր են շրջում, որ առաջիկա օրերին ձեթի թանկացումը կդառնա համատարած և զգալի: Նույնիսկ կանխատեսումներ կան, որ թանկացումը կլինի առնվազն 5-7 տոկոսով:
Սա ուշագրավ է նրանով, որ համաշխարհային շուկայում ձեթի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Չի փոխվել նաև դրամի փոխարժեքը, որը կարող էր ազդեցություն ունենալ ներկրվող ձեթի գնի վրա: Եվ ուրեմն, ո՞րն է խնդիրը: Ձեթի հնարավոր թանկացման լուրերի ետևում թաքնված է ստվերը կրճատելու մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ վերջերս արած հայտարարությունը:
Ներկայումս այս ոլորտում զգալի ստվեր կա: Այսինքն, ձեթի մի մասը խանութներին մատակարարվում է հաշիվ-ապրանքագրերով, մյուս մասը` առանց դրա: Եվ այս իրավիճակը փոքր խաղացողներին հնարավորություն է տալիս մի կերպ դիմանալ մրցակցությանը: Ամբողջությամբ ստվերից դուրս գալու պայմաններում փոքրերը պարզապես չեն կարող աշխատել, քանի որ այդ դեպքում պետք է կտրուկ բարձրացնեն իրենց մատակարարած ձեթի մեծածախ գինը: Նրանք կմնան շուկայում, եթե նույն կերպ վարվի նաև խոշոր խաղացողը և բարձրացնի գինը:
Եվ հիմա ձեթի ոլորտում այս սպասողական վիճակն է: Ամենաուշագրավն այն է. որ ձեթը, պատկերավոր ասած, առաջին ծիծեռնակն է: Գրեթե բոլոր ապրանքների առումով նույն վիճակն է: Խանութների սեփականատերերը կանխատեսում են. որ եթե Հովիկ Աբրահամյանի՝ ստվերը կտրուկ կրճատելու մտահղացումը իրականություն դառնա, ապա միայն այդ պատճառով Հայաստանի խանութներում ապրանքները կթանկանան մինչև 10 տոկոսով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
13418 դիտում
10:24 09-05-2017
Արմեն Մկրտչյանն ու Կարեն Քոչարյանը որոշել են զբաղվել շաքարավազի, ալյուրի, ձեթի, հավի բդի ներկրմամբ. «Ժամանակ»
20811 դիտում
19:43 16-12-2017
Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան. ՖՈՏՈՇԱՐՔ
1968 դիտում
15:38 30-11-2020
Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով. ՏՄՊՊՀ
Այս բաժնից
1135 դիտում
07:18 08-10-2024
Աթենք ՍՊԸ-ն կրկին դատական քաշքշուկի մեջ է. ո՞ր մարմնի դեմ է ընկերությունը հայտ ներկայացրել. «Ժողովուրդ»
1399 դիտում
07:09 08-10-2024
Ռուսաստանաբնակ էլիտայի ներկայացուցիչների հետ կապված երկու արարողություն «Դվինում». «Փաստ»
2236 դիտում
16:57 05-10-2024
Փողերի լվացման մեջ մեղադրվող Հովհաննես Շահինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան