211652_close_icon
views-count2253 դիտում article-date 20:31 17-01-2015

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ջախջախեց Շոտլանդիային. տեսանյութ

Քիչ առաջ Շվեդիայի Սկյովդե քաղաքում ավարտվեց ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Շոտլանդիա-Հայաստան մրցավեճը: Առաջին խաղակեսն ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի՝ շնորհիվ Սարո Գալստանը և Սարո Մարդանյանի գոլերի: Երկրորդ խաղակեսում մեր թիմի կաղմում գոլերի հեղինակներ դարձան Գրիգոր Կապուկրանյանը, Դավիթ Սուջյանը, Հենրիկ Գրիգորյանը և Սարո Մարդանյանը: Շոտլանդացիները կարողացան պատասխանել միայն մեկ գոլով: Այսպիսով, Հայաստանի հավաքականը հաղթեց 6:1 հաշվով և վաստակելով 7 միավոր՝ առայժմ գլխավորեց ընտրական F խմբի մրցաշարային աղյուսակը: Այսօր՝ Երևանի ժամանակով 21:30-ին կսկսվի խմբի մյուս հանդիպումը, որում կմրցեն Իսրայելի և Շվեդիայի հավաքականները: Միայն դրանից հետո մրցաշարային աղյուսակը կընդունի իր վերջնական տեսքը: Եթե հաղթանակ տանի Շվեդիայի հավաքականը կամ հանդիպումն ավարտվի ոչ-ոքի, Հայաստանի հավաքականը խմբում կգրավի առաջին տեղը և դուրս կգա հաջորդ փուլ, իսկ եթե հաղթի Իսրայելի հավաքականը, ապա հարկ կլինի հաշվել Հայաստանի և Իսրայելի հավաքականների խփած և բաց թողած գնդակները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր