211652_close_icon
views-count1947 դիտում article-date 18:25 05-06-2014

Ինչու՞ է «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալը դադարեցրել հացադուլը և ջրադուլը

Այսօր՝ հունիսի 5-ին [url=https://shamshyan.com/hy/article/16533/] հայտնել էինք[/url], որ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ, որի պատճառը նրա վատառողջ լինելն և մայիսի 28-ին ՔԿ վարչության աշխատակիցների կողմից «Արմենիա» ՔԿ-ից նրան առևանգելն է եղել: Սակայն քիչ առաջ Ա. Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ հացադուլ և ջրադուլ հայտարարելուց անմիջապես հետո դատապարտյալի հետ ընդունելություն է կազմակերպել ՔԿՀ-ի պետը: «ՔԿՀ-ի պետն ամուսնուս ասել է, որ ամեն ջանք գործադրում են, որպեսզի նրան տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց և ՀՀ ՀՔԾ քրեական գործ է հարուցվել տվյալ դեպքի առթիվ, օրվա հերթապահ բժիշկ Մուշեղյանի նկատմամբ: Արտակն էլ լսելով ՔԿՀ-ի պետին մեկ շաբաթով հետաձգել է հացադուլը և ջրադուլը, եթե մեկ շաբաթում հարցին լուծում չտրվի, ապա նա կմեխի իրեն և անժամկետ հացադուլ կհայտարարի»,-այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ին փոխանցեց դատապարտյալի կինը:

Նմանատիպ նյութեր