1244 դիտում
18:09 05-06-2014
Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Արամ Առաջին կաթողիկոսին
Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Հանդիպումից հետո Հռոմի պապը և Արամկաթողիկոսն ուղևորվել են Վատիկանի մեծ սրահը, որտեղ նրանց էին սպասում Առաջնորդ սրբազաններ, կարդինալներ, եպիսկոպոսներ և Արամ Առաջինի այցելության առիթով սփյուռքի գաղութներից ժամանած բարերարներ և գործիչներ:
Վեհափառ Հայրապետն առաջին հերթին իր գոհունակությունն է հայտնել, այնուհետ խոսել է Միջին Արևելքի տագնապահարույց իրավիճակի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության, հետևանքների և Սփյուռքի կազմավորման մասին:՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը ոչ միայն 1,5 մլն նահատակներ է տվել, այլ նաև կորցրել է իր եկեղեցիներն ու մշակութային ու հոգևոր արժեքները, հետևաբար Հայոց ցեղասպանության ճանաչումը հատուցումը յուրաքանչյուր հայի պահանջն է:
Իր խոսքում Ֆրանցիսկոս պապը ուրախություն է հայտնել Արամ Առաջինի հետ հանդիպելու կապակցությամբ և նկատել, որ վերջինս միջեկեղեցական շարժմանը երկար և մեծ մասնակցություն է ունեցել և նշել է, որ հայ ժողովրդի պատմությունը լի է հալածանքներով և նահատակներով: Հռոմի պապը նաև կարևորեց ու գնահատեց քրիստոնյա համայնքների միասնականությունը Միջին Արևելքում: Զրույցից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակում: Վեհափառ հայրապետը Ֆրանցիսկոս պապին է նվիրել Բարձր բերդի Ավետարանի կրկնօրինակը, իսկ պապը նրան է նվիրել 14-րդ դարի ավետարանական էջ:
Այնուհետ Պապի կողմից պաշտոնական ճաշ է տրվել՝ ի պատիվ Արամ Առաջինի:
Նմանատիպ նյութեր
1555 դիտում
23:56 08-06-2014
Պերեսն, Աբասն ու Հռոմի Պապը Վատիկանում աղոթել են
Այս բաժնից
769 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
748 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
616 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել