211652_close_icon

Հռոմի պապը Վատիկանում հանդիպել է Ռուս ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Անտոնիի հետ

views-count559 դիտում article-date 21:09 26-07-2025
Հռոմի Պապ Լևոն XIV-ը շաբաթ օրը հանդիպել է մետրոպոլիտ Անտոնիի հետ, ով Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի փոխարինողն է և Ռուս Ուղղափառ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից մեկը։ Հանդիպման նպատակն, ըստ Reuters-ի հավանաբար եղել է եկեղեցիների միջև լարված հարաբերությունների թուլացումը, որոնք սրվել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով։

«Պոնտիֆիկոսը առավոտյան հանդիպման ժամանակ հանդիպել է Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ Անտոնիի և մեկ այլ բարձրաստիճան հոգևորականի հետ»,- ասվում է Վատիկանի հայտարարության մեջ։

Պապական աթոռին մայիսին անդամակցելուց ի վեր Հռոմի պապը բազմիցս կոչ է արել խաղաղություն հաստատել գլոբալ հակամարտություններում, իսկ այս ամիս Ուկրաինայի նախագահ Վոկոդիմիր Զելենսկուն տեղեկացրել է, որ Վատիկանը պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները։

Սակայն, ռուս պաշտոնյաները հայտարարել են, որ չեն դիտարկում Վատիկանը որպես բանակցությունների համար լուրջ հարթակ։

Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հեռախոսազրույցի ընթացքում Հռոմի պապ Լևոնը Ռուսաստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել հակամարտությունը դադարեցնելու համար։

Նմանատիպ նյութեր