Ապրիլի 12-ին Հռոմի պապը պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ. Rome Reports-ի ռեպորտաժը՝ Վատիկանում կայանալիք պատարագին ընդառաջ. տեսանյութ
Վատիկանում ապրիլի 12-ին կայանալիք պատարագին ընդառաջ Իտալական ՙRome Reports՚-ի անդրադարձը հայ-վատիկանյան առնչությունների, նաև Վատիկանի թանգարանում գտնվող միջնադարյան հայկական խաչքարի պատմության մասին է:
Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հաճախ հայ ժողովուրդը հալածանքների է ենթարկվել այդ պատճառով: Այնպես, որ այս խաչքարը պարզապես նվիրումի մասին չէ, այլ քրիստոնեության, պատմության, հավատքի և համառության մասին, ընդգծել է իտալական լրատվամիջոցը:
Աղբյուրը` [url=http://atv.am/news/?p=1621]ԱՅՍՕՐ PANARMENIAN NEWS[/url]