211652_close_icon
views-count4128 դիտում article-date 22:00 04-06-2014

Արթուր Բաղդասարյանն ու ևս 2 հոգի հայտարարել են հացադուլ

[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով, այսօր՝ հունիսի 4-ին, Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալներ Արթուր Բաղդասարյանը, Կարեն Փայտյանը և Արմեն Կիրակոսյանը, հայտարարել են անժամկետ հացադուլ: Դատապարտյալների պահանջը այն է, որ Արթիկ ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը նպատակահարմար չի գտնում դատապարտյալներին միջնորդագիր ներկայացնի պատժից վաղաժամկետ պայմանականորեն ազատման, պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին: Դատապարտյալները պահանջում են, որպեսզի իրենց հասանելիք պատժից ազատումը օրինական կարգով կիրառեն, այլ ոչ թե անօրինական ներքին հրամաններ կատարեն՝ դատապարտյալներին ապօրինի թողնելով անազատության մեջ: [b]SHAMSHYAN.com[/b]-ը պատրաստ է ներկայացնել պատկան մարմինների տեսակետը՝ նշված հարցի շուրջ:

Նմանատիպ նյութեր