211652_close_icon
views-count1346 դիտում article-date 21:22 04-06-2014

Կապսի ջրամբարը կթեթեւացնի՞ Սեւանի բեռը

Կապսի ջրամբարի շինարարությունն ավարտելու համար անհրաժեշտ է 45-ից 50մլն եվրո: Աժ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Վահրամաբերդում արտագնա նիստ է անում: Օրակարգի կարևորագույն հարցը Կապսի ջրամբարի շինարարությունն է: Մինչև նիստի մեկնարկը ԱԺ պատգամավորները Շիրակի մարզպետարանի աշխատակիցների հետ տարածքն ուսումնասիրեցին: 80-ականներին սկսված շինարարությունը անկախացումից հետո կիսատ մնաց: Անցած տարի նոր նախագիծը կազմվեց: Աժ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը համոզված է` շտապողականությունն այս հարցում կարող է անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել, մինչև շինարարական աշխատանքների մեկնարկը հարկավոր է հաշվի առնել ամեն մի մանրուք: Հանձնաժողովի նախագահն անհիմն է համարում այն մտավախությունները, թե ջրամբարի կառուցումը վտանգավոր կլինի հարակից բնակավայրերի համար: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի կարծիքով, Կապսի ջրամբարը միայն գյուղատնտեսությանը չէ, որ օգնելու է: Հայաստանի համար այն ռազմավարական նշանակություն կունենա: Կապսի ջրամբարը 60 մլն խմ տարողություն կունենա: Ջրամբարը հաշվարկված է 9 բալ սեյսմակայունությամբ: Շինարարության ժամկետներն առայժմ հստակեցված չեն: Աղբյուր՝[url=http://www.armnewstv.am/news/29058] armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր