211652_close_icon
views-count880 դիտում article-date 17:11 04-06-2014

Առողջապահության նախարարը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հանդիպեց Մոսկվայի կառավարության անդամ, քաղաքապետի սոցիալական հարցերով տեղակալ Լեոնիդ Պեչատնիկովի և քաղաքապետարանի սոցիալական անվտանգության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Պետրոսյանի հետ: Նախարարը ներկայացրեց Հայաստանի առողջապահական համակարգի գերակա ուղղությունները և գործառույթները, ծանոթացան միմյանց փորձին։ Լեոնիդ Պեչատնիկովի և Վլադիմիր Պետրոսյանի հետ քննարկվեցին համագործակցության հնարավորությունները: *** Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ: Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց Լեոնիդ Ռոշալի ջերմ ու բարեկամական վերաբերմուքը Հայաստանի նկատմամբ և հատկապես նրա մարդկային բարձր հոգացությունն ու ցուցաբերած աջակցությունը 1988-ի ավերիչ երկրաշարժից վնասված երեխաների բուժման գործում։ Կողմերը քննարկեցին հետագա համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել Հայաստանում Բժշկական պալատի կայացման գործընթացն արագացնելու գործում: Այն կարևոր դերակատարություն կունենա բուժաշխատողների իրավունքների պաշտպանության, աշխատանքային պատասխանատվությունից բխող հարցերի իրավական կարգավորման հարցում: *** ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ Մոսկվայում հանդիպեց ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային։ Կողմերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր երկրի առողջապահական համակարգը, իրականացվող ծրագրերը։ Նշվեց, որ արդեն իսկ առկա է երկկողմ արդյունավետ համագործակցության փորձ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում։ Բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կարևորվեց համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը։ Նախարարները քննարկեցին մի շարք ուղղություններով միասնական իրավական դաշտում աշխատելու նպատակահարմարությունը։ Ընդգծվեց հատկապես տեղեկատվական, իմունականխարգելման աշխատանքների ընդհանուր դաշտ ունենալու, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդությունների դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը: Ընդառաջելով հայկական կողմի խնդրանքին, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը հավաստիացրեց, որ ջանքեր կգործադրի շտապօգնության մեքենաների տրամադրման, ինչպես նաև տեխնիկական աջակցության ուղղությամբ: ՀՀ առողջապահության նախարարն առաջարկեց աշնանը Երևանում կազմակերպել Հայ-ռուսական առողջապահական ֆորում, որին մասնակցելու համար պաշտոնապես հրավիրեց Վերոնիկա Սկվորցովային։ Կողմերը քննակեցին նաև բժշկական շարունակական կրթության զարգացման, հիվանդների փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ

Նմանատիպ նյութեր