211652_close_icon
views-count1105 դիտում article-date 12:04 03-06-2014

Առողջապահության նախարարը Մոսկվայում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ այցելեց Մոսկվայի պետական համալսարանի բժշկական կենտրոն, որը հագեցած է բուժական, վիրահատական և ուսումնական ամենավերջին սերնդի սարքավորումներով ու պարագաներով։ Կլինիկայի ղեկավար Արամայիս Քամալովն Արմեն Մուրադյանին ներկայացրեց նաև ուսումնական բաժնի, բուժական ֆակուլտետի գործունեությանը: Տպավորիչ էր հատկապես ուսումնական վիրահատություններ կատարող ռոբոտ «Դա Վինչին», որ դեռևս հազվադեպ է կիրառվում նույնիսկ Եվրոպայում: Կողմերը բանակցեցին երկկողմ համագործակցության հնարավորությունների շուրջ։ Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց կրթության և վերապատրաստման նպատակով հայ մասնագետների, ուսանողների այցելությունների շուրջ: Նույն օրը ՀՀ առողջապահության նախարարը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հետ: ՌԴ կառավարության առընթեր գործող այդ մարմնի գործառույթներին նախարարը ծանոթացավ տեղում: Պայմանավորվածություն ձեռք բեվեց ընդլայնել համագործակցությունը փորձի փոխանակման և իմունականխարգելման ոլորտում:

Նմանատիպ նյութեր