1508 դիտում
08:55 04-06-2014
Ի՞նչ նոր նվաստացումներ են սպասվում Երևանին դաշնակիցների կողմից․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին Լեհաստանում հայտարարել է, որ Եվրոպայում դաշնակիցներին պաշտպանելը ԱՄՆ սրբազան պարտականությունն է։ Օբաման Եվրոպայում շրջագայելու է մի քանի երկրներում՝ Լեհաստան, Բելգիա, Ֆրանսիա։ Օբամայի եվրոպական այցում այս տեսանկյունից առանցքային նշանակություն է ունենալու Ֆրանսիա կատարելիք այցը, որտեղ լինելու է նաև Պուտինը։ Առայժմ անորոշ է, թե Ֆրանսիայում արդյոք լինելո՞ւ է Պուտին-Օբամա հանդիպում։
Եվ եթե ԱՄՆ-ն իր «սրբազան պարտքն» է համարում եվրոպացի դաշնակիցներին պաշտպանելը, ապա Հայաստանի այսպես ասած, եվրասիացի դաշնակիցները կարծեք թե իրենց «սրբազան պարտքն» են համարում Հայաստանին պարբերաբար նվաստացնելը և հայաստանյան շահերը ոտնահարելը։
Եվ ինչքան միջազգային իրադրությունը լարվում է կամ բարդանում, այնքան Հայաստանի համար նորանոր մարտահրավերներ են առաջանում՝ հենց «դաշնակիցներից» թելադրվող։ Օբամայի եվրոպական այցն, ըստ էության, կարող է քիչ թե շատ նախանշել, թե ինչ կլինի Հայաստանի հետ առաջիկայում, և Ռուսաստանն ի՞նչ նոր հարվածներ կարող է հասցնել Երևանին»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2638 դիտում
16:48 29-03-2022
ԱՄՆ-ը հայտարարել Է, որ դաշնակիցների հետ մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»