1331 դիտում
21:45 03-06-2014
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Կայուն զարգացման եգիպտական խորհրդի նախագահին
Հունիսի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Կարեն Ճշմարիտյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել հանդիպում երկօրյա տարածաշրջանային ճանաչողական այցով Երևանում գտնվող Կայուն զարգացման եգիպտական խորհրդի նախագահ Մոթազ Ռասլանի և նրա գլխավորած պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա էին Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:
Ողջունելով եգիպտացի գործարարներին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հույս է հայտնել, որ Հայաստան կատարած իրենց ճանաչողական այցը լավ նախադրյալներ կստեղծի հետագայում հայ-եգիպտական առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու և գործարար կապերը սերտացնելու համար: Ներկայացնելով երկրի տնտեսությունը, էկոնոմիկայի նախարարը նշել է, որ օտարերկրյա գործարարների համար Հայաստանում ստեղծված են լավ հնարավորություններ` ներդրումներ իրականացնելու, գործարար կապեր հաստատելու և գործարարությամբ զբաղվելու համար: Նախարարը մասնավորապես առանձնացրել է մի քանի ոլորտ, որոնք կարող են առավել հետաքրքել եգիպտացի գործարարներին, դրանք են` հանքարդյունաբերությունը (հատկապես ոչ մետաղական), զբոսաշրջությունը, ակնագործությունը, ոսկեգործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները` մասնավորապես ինովացիոն ոլորտը: Կարեն Ճշմարիտյանը նաև տեղեկացրել է հյուրերին, որ Հայաստանը կարող է լավ հարթակ հանդիսանալ եգիպտացի գործարարների համար ինչպես եվրոպական, այնպես էլ ԱՊՀ, իսկ առաջիկայում նաև Եվրասիական տնտեսական միության երկրների շուկաներ մուտք գործելու համար:
Հանդիպման ընթացքում Կայուն զարգացման եգիպտական խորհրդի նախագահ Մոթազ Ռասլանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին նշել է, որ եգիպտական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առկա տնտեսական համագործակցությունը շարունակելու և զարգացնելու ուղղությամբ: Մասնավորապես` եգիպտացի գործարարներին հետաքրքրում են հանքաարդունաբերության, զբոսաշրջության, ավիացիայի ոլորտները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև աշնանը Հայատանում հայ-եգիպտական գործարար համաժողով անցկացնելու հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների դիվանագիտական խողովակներով փոխանակել տեղեկատվություն հնարավոր համագործակցության վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
7057 դիտում
16:55 07-07-2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին
9061 դիտում
21:04 29-06-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի գլխավորած պատվիրակությանը
3986 դիտում
19:34 29-06-2017
Նախագահը ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիային
Այս բաժնից
715 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
688 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
565 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել