1208 դիտում
20:07 03-06-2014
Գրական երեկո` Պրահայում
Մայիսի 31-ին Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Համո Սահյանի 100-ամյակին և Վահագն Դավթյանի 90-ամյակին նվիրված գրական երեկո` կազմակերպված Չեխիայում ՀՀ դեսպանության, Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի և «Օրեր» անկախ եվրոպական ամսագրի կողմից:
Երեկոն վարում էր և բացման խոսքով հանդես եկավ «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: Ներկայացնելով արտիստուհուն` նա մասնավորապես հիշեց, թե ինչպես էր Համո Սահյանը բնութագրել Սիլվա Յուզբաշյանին. «Ինձ միշտ զարմացրել է, թե նա ինչպես է կարողանում ապրել քնարական մտերիմ բանաստեղծությունը, հեղինակի տվյալ տողը գրելու պահի ներշնչանքը հաղորդել ունկնդիրներին, ինչպիսի անթերի վարպետությամբ է մակերես հանում բանաստեղծության ներքին փոթորիկը: Սա է նրա արվեստի ու նրա բացառիկության հիմնական խորհուրդը»:
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան: Շնորհակալություն հայտնվելով կազմակերպիչներին և ներկաներին երեկոյին մասնակցելու համար` նա մասնավորապես խոսեց երկու բանաստեղծների ավելի քան հիսուն տարիների երկարատև ընկերության պատմության մասին և յուրաքանչյուրին բնութագրեց հենց ընկերոջ խոսքերով:
Ներկայացնելով Սիլվա Յուզբաշյանին` նա ընդգծեց, որ ՀՀ վաստակավոր արտիստն իր ողջ կյանքը նվիրել է գրականությանը, անզուգական կատարող է, վայելում է հայ ժողովրդի մեծ սերը, և պատահական չէ, որ նրան կոչում են «ասմունքի թագուհի»:
Ներկաներին ողջունեց նաև երեկոյի կազմակերպիչներից «Գարուն» ամսագրի հատուկ թղթակից, «Առավոտ» պարբերականի թղթակից, լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանը, ով երախտագիտությամբ նշեց, որ չնայած իր առօրյա խնդիրներին` չեխահայությունը շտապել է «մեր ազգային գրականության այս հիրավի պայծառ տոնի ականատեսն ու մասնակիցը լինելու»:
Այնուհետև Սիլվա Յուզբաշյանն իր հզոր և անզուգական ձայնով ներկաներին հրամցրեց հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունները, պատմեց հետաքրքիր դրվագներ նրանց կենսագրությունից, ստեղծագործական և անձնական կյանքից: Ողջ երեկոյի ընթացքում զուգահեռ ցուցադրվում էին տեսահոլովակներ բանաստեղծների կյանքից:
Միջոցառման ժամանակ երաժշտական կատարումներով հանդես եկան նաև Սոնա Քոլոյանը և Աշոտ Սողոմոնյանը:
Նմանատիպ նյութեր
3556 դիտում
20:56 27-02-2017
Պրահայում կայացավ գրական երեկո՝ նվիրված հայագետ Վացլավ Չեռնիի հիշատակին
992 դիտում
18:48 10-12-2015
Պրահայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրական-երաժշտական միջոցառում
Այս բաժնից
838 դիտում
21:24 28-11-2024
Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
730 դիտում
21:10 28-11-2024
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԵԽԽՎ հանձնաժողովի քարտուղարության ղեկավարին
931 դիտում
20:57 28-11-2024
Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը