211652_close_icon
views-count6163 դիտում article-date 17:52 03-06-2014

Չարբախում ավտովթարների պատճառ դարձած բաց դիտահորը կապիտալ վերանորոգվեց «Երևան Ջրի» կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է` Երևանի Չարբախ թաղամասի Շիրակի 54 շենքի դիմաց մութն ընկնելու պես ճանապարհի բաց դիտահորի պատճառով ավտովթարներ են տեղի ունենում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Երևանի քաղաքապետարանը նշված ճանապարհահատվածը ներգրավել է հերթական կապիտալ ասֆալտապատման ծրագրում, իսկ այսօր «Երևան Ջուր» Փակ Բաժնետիրական Ընկերության «Արևելք» շահագործման տնօրինությունը Շենգավիթ տեղամասի պետ Հենրիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ ոչ պիտանի ու խոտանված դիտահորը փոխարինեցին նորով, իսկ բնակիչները հուսով են, որ էլ ավտոմեքենաների՝ «լյուկի» մեջ հայտնվելու ձայնից դիվադադար չեն լինի: Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ հանձնարարեց, որպեսզի շտապ ասֆալտապատեն նշված հատվածը, ինչի համար ժամանեցին պատասխանատուները և խոստացան արագ կարգավորել խնդիրը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր