211652_close_icon
views-count1106 դիտում article-date 14:01 03-06-2014

Մեկնարկեց «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրը

Հունիսի 3-ին մեկնարկեց «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրը, որն իրականացնում է Բրիտանական խորհուրդը՝ գործընկերների՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Գրանդ Թորնթոնի և Թոմսոն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի՝ ԵՄ մերձեցման գործընթացը և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով, կարևորելով Արդարադատության նախարարություն ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն համագործակցությունը, նշեց. «Եվրոպական միությունը մեր այն գործընկերներից է, ով ակտիվորեն աջակցում է Հայաստանի Հանրապետությանը՝ ժողովրդավարական պետության ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության առավել արդյունավետ համակարգի ներդրման հարցերում։ Այդ կարևոր աջակցության ցայտուն դրսևորում է ժողովրդավարական կառավարման զարգացանն ուղղված այս Ծրագիրը, որը լայն հնարավորություն կտա ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդման համար»: Նա նաև համոզմունք հայտնեց, որ ծրագիրն իր 4 բաղադրիչներով առավել կզարգացնի մեր երկրում քաղաքացիական հասարակության հմտությունները, հասարակական կազմակերպությունների համար կստեղծի ֆինանսական կայունություն և սոցիալական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն: «Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ ծրագրի բացման այս հանդիսավոր արարողության կապակցությամբ: Համոզված եմ՝ այս միջոցառումը կարևորագույն հարթակ է ծրագրի իրագործման հարցում մեզ բոլորիս հաջողություն մաղթելու և կրկին, որպես առաջնություն, բարձրաձայնելու ծրագրով ամրագրված նպատակային բաղադրիչները».- եզրափակեց նախարարը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր ելույթում նշեց, որ ծրագրի ռազմավարական նպատակներից է հզորացնել ժողովրդավարական կառույցները, ավելացնել օբյեկտիվ տեղեկատվության մատչելիությունը, ապահովել քաղաքական բազմակարծությունը: Նրա խոսքով, քաղաքացիական հասարակությունը և նրա դերակատարները գնալով ավելի մեծ դերակատարություն են ստանձնում, որպեսզի ավելի մեծացնեն լեգիտիմությունը, թափանցիկությունն ազգային որոշումներ կայացնելու, բարեփոխումների մոնիթորինգի միջոցով: Նա ընդգծեց, որ կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության շրջանակը պետք է ընդլայնել առավել ակտիվ երկխոսության միջոցով, երկկողմանի տեղեկատվության փոխանակմամբ, որը կբարձրացնի ներառական, հաշվետվողական և թափանցիկ կառավարման արդյունավետությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, ընդհանուր բյուջեն կազմում է 949 670: Ծրագրի բաղադրիչներն են՝ հասարակական կազմակերպությունների համար կայուն իրավական և ֆինանսական մեխանիզմների ստեղծում, հմտությունների զարգացում, աջակցություն ազատ և բազմակարծ լրատվության զարգացմանը, քաղաքացիական հասարակության գործունեության մասին հանրային իրազեկվածության բարձրացում: Ակնկալվող արդյունքներն են՝ ՔՀԿ-ների կայուն գործունեությունն ապահովող իրավական դաշտի բարելավում, կառավարության գործունեության թափանցիկության գործընթացում ներգրավում, ճշգրիտ և անկախ տեղեկատվության տրամադրում, քաղաքացիական հասարակության զարգացումների ու արդյունավետ կառավարումը խթանելու գործընթացին ուղղված ԵՄ նախաձեռնությունների վերաբերյալ հանրության իրազեկում:

Նմանատիպ նյութեր