Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատարի կողմից ժամերի ընթացքում Վանաձոր մուտքի մոտ տեղադրված բզկտված եռագույնները փոխարինվեցին նորով․ նախարար Դավիթ Խուդաթյանն էլ խիստ հանձնարարական է տվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը սեպտեմբերի 8-ի ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Վանաձոր քաղաքի սկզբնամասում Վանաձոր ցուցանակի մոտ տեղադրված քրքրված եռագույն դրոշների մասին և այդ օրը Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն ու Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին դիմավորել էին բզկտված դրոշների առկայությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը՝ հրապարակումից ժամեր անց Ա. Փելեշյանի հանձնարարականով քաղաքապետարանի աշխատակիցները փոխեցին դրոշը, իսկ նախարար Դ. Խուդաթյանը բոլոր մարզպետներին տվել է խիստ հանձնարարական, որ նրանք ամենօրյա ռեժիմով հետևեն, որ իրենց մարզերում տեղադրված բոլոր եռագույնները պարտադիր լինեն խնամված։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել էր Լոռու մարզ և մարզպետարանում աշխատակազմին էր ներկայացրել Լոռու նորանշանակ մարզպետ Արեն Մկրտչյանին։
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դ․ Խուդաթյանին դիմավորել էին մարզպետ Ա․ Մկրտչյանը և Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։
Դ․ Խուդաթյանը Լոռու մարզ այցելելիս անցել էր Վանաձոր ցուցանակի մոտով, որի մոտ տեղադրված Հայաստանի խորհրդանիշները՝ երկու դրոշները, ամբողջովին քրքրված ու քայքայված էին։
Եթե Լոռու մարզպետը կարող էր արդարանալ, որ ինքը նոր է, տեղյակ չէ դրոշների վատ վիճակից, ապա Ա․Փելեշյանը գոնե պետք է դրոշը փոխել տար։
Երբ Լոռու մարզպետը ՀՀ ՆԳՆ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանն էր, Լոռու մարզում պարտադիր հետևողական էին եռագույն դրոշների հարցում․ եթե մի փոքր դրոշը պատառոտված էր լինում, ժամերի ընթացքում փոխարինվում էր նորով։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի և Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։