211652_close_icon
views-count7153 դիտում article-date 13:06 03-06-2014

Երևանի «Լիդո» ռեստորանահյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Opel-ն ու Nissan-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Այվազովսկի փողոցում՝ «Լիդո» ռեստորանահյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Opel մակնիշի 34 ԼZ 770 և Nissan Tiana մակնիշի 57 QQ 555 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջներն ու ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածից փորձել է շրջադարձ կատարել և տեղի է ունեցել վթարը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր