211652_close_icon
views-count2884 դիտում article-date 11:44 03-06-2014

Արսեն Խոջոյանի բժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ են

Գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանի մոտ ախտորոշվել է նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում, վերին շնչուղիների վարակ, կատարալ անգինա, լյումբագո` լումինալ հատվածի ցավեր, պսորիազ, նեյրոցիրկուլյար դիստոնիա: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Առողջապահության նախարարությունից: Արսենին դեղորայքային բուժում են նշանակել եւ հատկացվել անհրաժեշտ դեղերը։ Նրա բուժման ընթացքը գտնվում է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական հսկողության ներքո։ Մինչեւ այդ տեղկացրել էինք, որ Արսենը Հրազդանի բժշկական կենտրոնում բուժզննության է ենթարկվել: Տեղեկացրել էինք նաեւ, որ նրա առողջականն օր-օրի վատանում է: Հարազատները կասկածներ ունեին, որ գերության ընթացքում նրան էլ են դիզվառելիք ներարկել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա հորաքույրը՝ Հեղինե Խոջոյանը: Նա նշել էր, որ տղայի ոտքերը շատ դժվարությամբ են գործում: «Ոտքերը քաշվում են, ինքը շատ թույլ է, ուռչում է, շնչառությունը չի բավականացնում, քթից արյուն է գալիս: Կասկածներ ունենք, որ նրան էլ են դիզվառելիք ներարկել: Բայց դիզվառելիքի մեջ, քանի որ յուղային մաս կա, այն արյան մեջ 40 օր արյան կարգում ցույց չի տալիս: Հիմա 40 օրը անցնի, որ տեսնենք, նրա՞ն էլ են ներարկում արել, թե՞ ոչ»,- ասել էր Հեղինե Խոջոյանը: Միաժամանակ ավելացրեց, որ Արսենը ապրելու հույսեր չունի: «Հորս` Մամիկոն Խոջոյանի թաղման օրը, Արսենը եկավ, մտավ պապայի մոտ, ասաց. «Է՜, Մանուկ ապի, քեզանից հետո էլ հերթը իմն է»: «Մխկուտը գցեց սիրտս, ջանիս ցավ տվեց»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը թեեւ լրատվամիջոցներին չէր հայտնել, բայց նրան գրեթե ամեն օր ծեծել էին գերության մեջ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը: Միաժամանակ ավելացրել, որ ոչ թե խոշտանգել են, այլ ծեծել: «Ես իր հետ եմ զրուցել: Ասում է՝ ծեծում էին, որ դիրքերից զինվորական ինֆորմացիա հաղորդեր, բայց նա զինվորական ոչ մի ինֆորմացիայի տեղյակ չէ: Բայց դե այնպես չեն ծեծել, որ հետքերը պահպանվեն: Բայց տղան շատ թույլ է, անգամ փայտ չի կարողանում կոտրել, անասուններին տիրություն անել: Ասում է նաեւ, որ հաց չի կերել՝ վախենալով, որ իրեն կթունավորեն»,- ասել էր գյուղապետը:

Նմանատիպ նյութեր