Հնդկաստանում ավտոբուսն ընկել է գետը. զոհվել է 32 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առնվազն 30 մարդ է զոհվել և ևս 15-ը վիրավորվել Հնդկաստանում տեղի ունեցած ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով, հաղորդում է India Today-ը։
Դեպքը տեղի է ունեցել Սավայ-Մադհոփուր քաղաքի մոտ։ Դեպի Ռաջաստհան ուղղություն վերցրած ավտոբուսը, որում եղել է մոտ 50 մարդ, մեծ արագության հետևանքով կորցրել է կառավարումը և ընկել Բանաս գետը։
Հաղորդվում է առնվազն 15 տուժածի մասին։ Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցները։