Բարաք Օբամայի՝ կնոջ հետ ծանոթության մասին ֆիլմ կնկարահանվի
ԱՄՆ-ում սկսել են նախագահ Բ. Օբամայի և կնոջ՝ Միշել Օբամայի ծանոթության մասին ֆիլմի նկարահանումները: Ֆիլմը կպատմի այն մասին, թե ինչպես են նրանք ծանոթացել, երբ Հարվարդի համալսարանի ուսանողներ էին:
Լրատվամիջոցները հայտնում են, որ Միշելի դերում հանդես կգա դերասանուհի Տիկա Սամպտերը, իսկ Օբամայի դերը դեռ ընտրված չէ:
Ավելի վաղ զույգը պատմել էր իրենց առաջին հանդիպման մասին:
Նրանք միասին այցելել են Չիկագոյի գեղեցիկ արվեստների թանգարան: Դրանից հետո երկար շրջել են քաղաքով, այնուհետև գնացել են ռեժիսոր Սփայք Լիի «Արա, ինչպես հարկն է» ֆիլմը դիտելու: