211652_close_icon
views-count1327 դիտում article-date 16:37 02-06-2014

Կայծակնային մրցաշարի 1-ին տուրում` Լևոն Արոնյան - Պյոտր Սվիդլեր

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր կմեկնարկի «Norway Chess 2014» անվանումը կրող գերհզոր մրցաշարը: Ստուգատեսին կմասնակցի նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր շախմատիստի մրցակիցները կլինեն՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Պյոտր Սվիդլերը , Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը (բոլորը Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սիմեն Ագդեստեյն (Նորվեգիա): Դասական շախմատի մրցաշարը կմեկնարկի վաղը, իսկ մինչ այդ՝ այսօր կկայանա կայծակնային շախմատի մրցաշար, որի արդյունքներով մասնակիցները կստանան համարներ և պարզ կդառնա հիմնական մրցաշարի վիճակահանությունը: Կայծակնային մրցաշարի 1-ին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Պյոտր Սվիդլերի հետ:

Նմանատիպ նյութեր