Հավակնորդների մրցաշար. Արոնյան-Սվիդլեր. ուղիղ
Մոսկվայում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրը:
Այս տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում է մրցաշարի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:
Հիշեցնենք, որ 6-ական միավորով մրցաշարի առաջատարներն են Կարյակինն ու Կարուանան, նրանցից կես միավորով ետ են մնում Արոնյանն ու Անանդը:
Տուրի մյուս պարտիաներն են` Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան), Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Անիշ Գիրի (Հոլանդիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ):
Պարտիաների ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ.