211652_close_icon
views-count1586 դիտում article-date 13:51 01-06-2014

Գյումրու քաղաքապետն այցելել է մի շարք մանկապարտեզներ. ֆոտոշարք

Այսօր՝ Հունիսի 1 ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելել քաղաքի մի շարք մանկապարտեզներ և ներկա գտնվեց մանուկների համար կազմակերպված միջոցառումներին: Քաղաքի «Մուշ» թաղամասի 42 դպրոցում տեղակայված մանկապարտեզում, որը գտնվում է «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Գյումրիի տարածքային ստորաբաժանման մշտական հոգածության ներքո, քաղաքապետը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին բակերում խաղահրապարակներ կառուցելուն և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանապարտեզներում վճարներն: Սամվել Բալասանյանը նշեց, որ արդեն իսկ կան ծրագրեր մանկական խաղահրապարակների կառուցման համար, իսկ վարձավճարների մասին նշեց, որ ապագայում, հնարավորությունների դեպքում մանկապատեզները կլինեն անվճար, իսկ մինչև այս քաղաքի, ավագանու որոշմամբ, առանձնացվել են սոցիալական խմբեր և այդ խմբերի երեխաների ծնողներից վարձավճարներ չեն գանձվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր