211652_close_icon
views-count5142 դիտում article-date 14:17 24-04-2015

Գյումրու քաղաքապետն այցելել է Ջարդի ձոր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին. լուսանկարներ

Այսօր` ապրիլի 24- ին, Հայոց Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց Ջարդի (Հերհերի) ձոր ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Իր խոսքում Սամվել Բալասանյանը նշեց, որ Մեծ Եղեռնից 100 տարի անց, ժամանակակից աշխարհը պարտավոր է հայ ժողովրդի կողքին լինել որպես պահանջատեր, քանի որ այս վիշտը ոչ թե սպիանում, այլ ծանրանում է մարդկության ուսերին՝ որպես մեծագույն պարտք հայ ժողովրդի նկատմամբ: Թուրքիան պարտավոր է ճանաչել դարասկզբի ոճիրը՝ որպես թուրքական պետության կողմից հայ ժողովրդի դեմ կազմակերպված ցեղասպանություն: Սամվել Բալասանյանի խոսքերով, այսօր հայ ժողովուրդը ոչ միայն սգում է համազգային մեծ ողբերգության մեկդարյա հիշատակը, այլև հանդես է գալիս որպես պահանջատեր՝ ակնկալելով հստակ դիքորոշում հատկապես գերտերությունների կողմից: [img]/ups/images/0884207001429870496752075.jpg[/img][img]/ups/images/0537248001429870495410922.jpg[/img][img]/ups/images/0384458001429870494345798.jpg[/img]

Նմանատիպ նյութեր