211652_close_icon
views-count3318 դիտում article-date 21:59 31-05-2014

Ալժիր – Հայաստան`3:1.տեսանյութ

Շվեյցարական Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում կայացավ Ալժիր – Հայաստան ընկերական հանդիպումը, որն ավարտվեց աֆրիկական թիմի 3:1 հաշվով հաղթանակով: Խաղի մեկնարկային րոպեներից ալժիրցիները մեծ ճնշում սկսեցին գործադրել մեր պաշտպանական դիրքերի ուղղությամբ և արագորեն առաջ անցան հաշվի մեջ: 14-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Բեկալեմը: 22-րդ րոպեին արագ հակագրոհի արդյունքում Բերեզովսկին երկրորդ անգամ գնդակը հանեց սեփական դարպասից: Տվյալ դրվագում ձախողվեցին մեր թիմը հենակետային կիսապաշտպանները, ինչի արդյունքում Նաբիր Գիլասը դուրս եկավ հարվածային դիրք և անվրեպ հարվածով խոցեց դարպասը: Մինչ ընդմիջման գնալը խաղի հաշիվը ավելի խոշոր դարձավ: Հայաստանի հավաքականի պաշտպանների կոպիտ սխալներից հետո աչքի ընկավ Սլիմանին: Երկրորդ խաղակեսի մեկնարկում փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը օգտվեց մրցակցի կոպիտ սխալից և «թրջեց» խաղի հաշիվը: Այդուհաներձ հանդիպման մնացած ժամանակահատվածում մեր ընտրանին չկարողացավ բեկել խաղի ելքը: Այդպիսով Հայաստանի հավաքականը Բերնար Շալանդի գլխավորությամբ իր առաջին պարտությունը կրեց: [b]Ալժիր – Հայաստան`3:1[/b] Գոլեր` Բեկալեմ 14', Գիլաս 22', Սլիմանի 41' – Սարկիսով 46'
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր