Շվեյցարական Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում շարունակում է ընթանալ Հայաստան – Ալժիր ընկերական հանդիպումը: Առաջին խաղակեսից հետո ալժիրցիները հաղթում են 3:0 հաշվով: 13-րդ րոպեին իր թիմին առաջ է մղել Բեկալեմը, 22-րդ րոպեին Գիլասը կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ 41-րդ րոպեին Սլիմանին հաշիվը դարձրել է 3:0:
Հավելենք, որ Հայաստանի հավքականը խաղադաշտ է դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով`
1.Ռոման Բերեզովսկի,4.Տարոն Ոսկանյան,24.Ալեքս Էնրիկե դա Սիլվա,15.Հրայր Մկոյան,20.Լևոն Հայրապետյան,8.Ռումյան Հովսեփյան,23.Արաս Օզբիլիս,22.Էդգար Մանուչարյան,18.Հենրիխ Մխիթարյան,10.Գևորգ Ղազարյան,27.Մաուրո Գևգեոզյան