Այսօր «Առանց ծխախոտի» համաշխարհային օրն է․ ֆոտոշարք
Այսօր նշվում է առանց ծխախոտի համաշխարհային օրը։ Այն սահմանվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 1988 թվականին, և նշվում է մայիսի 31-ին։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ գլոբալ ծխախոտային համաճարակը տարեկան շուրջ 6 մլն մարդու մահվան պատճառ է հանդիսանում, որոնցից ավելի քան 600 հազարը, ովքեր ծխողներ չեն, մահանում են ծխախոտի ծխի հետևանքով։ Բացի այդ, ոչ վարակիչ հիվանդություններից մահացության դեպքերի 63 տոկոսը ծխախոտի օգտագործման գործոնով է պայմանավորված։