Շուտով Երևանում անգամ մի անիվի անվճար տեղ չի լինի. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Մոտ մեկ տարի է` կանաչ-կարմիր թևկապավորներին մայրաքաղաքի փողոցներում փոխարինում են կարմիր գծանշումներով վճարովի ավտոկայանատեղերը, որոնք հազարավոր վարորդների դժգոհությունն են հարուցում: Նրանցից շատերն արդեն իսկ անկախ իրենց կամքից, հասցրել են տուգանվել 5000 դրամով:
Տուգանքը գործում է այն դեպքում, երբ վարորդը 5 րոպեից ավելի է կայանում կարմիր գծերից ներս և չի վճարում ավտոկայանատեղից օգտվելու սահմանված վճարը: Կարելի է ասել, որ շուտով Երևանի փողոցներում վարորդը ավտոմեքենա կայանելու համար անվճար տեղ չի գտնելու»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: