Երևանում բախվել են «գոլդ» համարանիշներով BMW X6-ն ու չինական ավտոբուսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են BMW X6 մակնիշի 001 PP 10 համարանիշի ավտոմեքենան և Երևան քաղաքի տրանսպորտի թիվ 53 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4435 S համարանիշի ավտոբուսը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի