Ալժիր-Հայաստան հանդիպումը կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դե Տուրբիյոն» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Ալժիրի հավաքականի հետ: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին և կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում: