Շուտով կմեկնարկի շախմատի Հայաստանի ակումբային 9-րդ առաջնությունը
Հայաստանի շխամատային ֆեդերացիան՝ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հունիսի 9-ից 13-ը կանցկացնի Հայաստանի ակումբային 9-րդ առաջնությունը: Մասնակցության իրավունք ունեն Հայաստանում գործող շախմատային ակումբների, մարզադպրոցների և այլ կազմակերպությունների թիմեր՝ առանց սահմանափակման:
Ավելի հանգամանալից տեղեկություններ կարող եք ստանալ մրցաշարի պաշտոնական կանոնադրության օգնությամբ, որը տեղադրված է նյութին կից: [url=http://chessfed.am/wp-content/uploads/2014/05/ArmClubCup2014reg.pdf]Բեռնել[/url]