211652_close_icon
views-count1963 դիտում article-date 11:07 30-05-2014

«Մոսկվիչկա»-ում ստուգումներ են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում պլանային ստուգումներ է անցկացնում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանից: Հիշեցնենք, որ մայիսի 28-ին armlur-ի լրագրողները սուպերմարկետից գնել էին սննդամթերք` կոնկրետ ուզբեկական փլավ, որի մեջ եղել էր ապակու կտոր»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր