3848 դիտում
19:19 10-01-2020
ՔԿՀ-ներում արգելված իրերի և առարկաների դեմ հետևողական պայքարը շարունակվել է նաև տոնական և հետտոնական օրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներն անշեղորեն պահպանելու նպատակով տոնական և հետտոնական օրերին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվել է ուժեղացված ծառայություն, ինչի արդյունքում քրեակատարողական ծառայողների կողմից բացահայտվել են արգելված իրերի և առարկաների ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր։
Մասնավորապես 2019 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 07։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, բնակելի գոտու տարածքում հայտնաբերել են ներնետված փաթեթ, որում եղել են դրա ծանրությունն ապահովող 2 քար և առանձնացված 2 փաթեթ։ Վերջիններս պարունակել են 3,5 և 10,0 գրամ քաշերով սպիտակ դեղահաբեր, թմրամիջոց հիշեցնող ափիոնանման զանգված, ինչպես նաև անհիդրիդ հիշեցնող հեղուկով սրվակ։
2020 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում չնախատեսված խուզարկության արդյունքում դատապարտյալների կացարանում հայտնաբերվել է 27 լիտր ինքնաշեն գինու թուրմ։
Հունվարի 5-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Զ. Զ.-ին քաղաքացի Ա. Գ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերվել է թութունի հետ խառնված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված։
Նույն օրը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կալանավորված անձ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ա.-ի կողմից ներկայացված հանձնուքի զննությամբ մեկանգամյա օգտագործման պլաստմասե 11 բաժակներում հայտնաբերվել է մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 11 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված։
Հունվարի 8-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում շրջայցի ժամանակ քրեակատարողական ծառայողները դատապարտյալ Ա. Գ.-ի մոտ նկատել են բջջային հեռախոս, որն առգրավվել է։ Հեռախոսի զննությամբ հայտնաբերվել է նաև 2 բաժանորդային քարտ։ Այնուհետ խցերում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում դարակի տակ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոս և wi-fi սարք՝ 2 բաժանորդային քարտերով, ինչպես նաև 15 լիտր ինքնաթոր ոգելից խմիչք։
Հունվարի 8-ին և 9-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում չնախատեսված խուզարկությունների արդյունքում կալանավորված անձ Գ. Հ.-ի տաբատի գրպանում հայտնաբերվել է բջջային հեռախոս, իսկ խցերից մեկի պահարանում՝ ինքնաշեն եղանակով պատրաստված դանակի նմանվող առարկա։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1254 դիտում
18:04 04-11-2022
Նախարարությունը ներկայացրել է ՔԿՀ-ներում հայտնաբերված թմրանյութերի և այլ արգելված իրերի հոկտեմբերի զեկույցը
985 դիտում
17:00 05-04-2024
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի մարտի հաշվետվությունը
Այս բաժնից
553 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
445 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
667 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am