211652_close_icon
views-count2498 դիտում article-date 22:17 29-05-2014

Մեքսիկա-1970. մոգական բրազիլացիները սեփականաշնորհում են Ժյուլ Ռիմեի աշխարհի գավաթը

2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Հունիսի 12-ին Բրազիլիայում կմեկնարկի աշխարհի 20-րդ առաջնությունը: Մինչ այդ SHAMSHYAN.COM-ը Ձեր ուշադրությանը կներակայացնի աշխարհի առաջնությունների պատմությունը: [url=https://shamshyan.com/hy/article/13891/]Ուրուգվայ 1930[/url] [url=https://shamshyan.com/hy/article/13972/]Իտալիա 1934[/url] [url=https://shamshyan.com/hy/article/14096/]Ֆրանսիա 1938[/url] [url=https://shamshyan.com/hy/article/14601/]Բրազիլիա 1950[/url] [url=https://shamshyan.com/hy/article/14831/]Շվեյցարիա 1954[/url] [url=https://shamshyan.com/hy/article/14857/]Շվեդիա 1958[/url] [url=https://shamshyan.com/hy/article/15083/]Չիլի 1962[/url] [url=https://shamshyan.com/hy/article/15213/]Անգլիա 1966[/url] [b]Մեքսիկա 1970[/b] 1970 թվականի Աշխարհի առաջնության անցկացման վայր ընտրվեց Մեքսիկան: Ընտրական փուլում տեղի ունեցան ոչ միայն սպորտային, այլև մարդկային ողբերգություններ: Անհասկանալի է, բայց փաստ, որ 20-րդ դարում ֆուտբոլի պատճառով սկսվեց պատերազմ: Ամեն ինչ սկսվեց Սալվադոր – Հոնդուրաս (3:2) ընտրական փուլի հանդիպումից հետո, երբ Հոնդուրասի ռադիոն հայտնեց, որ մրցակցի ֆուտբոլիստները ծաղրել և հայհոյել են հոնդուրասական դրոշն ու հիմնը: Դա դարձավ ազդանշան Հոնդուրասում ապրող սալվադորցիների համար: Սալվադորցիներից 100-ը զոհվեցին, իսկ 1000 անցան պետական սահմանը: Այնուհետև պատերազմ սկսվեց երկու երկրների միջև: Մարտական գործողությունների ժամանակ կիրառվեցին նույնիսկ տանկեր, ինքնաթիռներ և այլ զինատեսակներ, որի արդյունքում զոհվեցին շուրջ 3000 մարդ և վիրավորվեցին 6000-ը: Իսկ եթե Արգենտինան ընտրական փուլի ժամանակ հաղթեր Պերուի ընտրանուն, հավանաբար կենդանի կլինեին երեք հոգի, որոնք սրտի կաթված ստացան հենց մարզադաշտի տրիբունայում: Այս Մունդիալը ընթացավ բրազիլացիների ցուցադրած արագ, դինամիկ և դիտարժան ֆուտբոլի գերակայության ներքո: Առաջնության հիմնական փուլին մասնակցեցին 16 հավաքականներ, որոնք բաժանվեցին 4 խմբերի: Առաջին և երկրորդ խմբերում ոչ մի անակւնկալ չգրանցվեց և ՍՍՀՄ-ի,Մեքսիկայի, Իտալիայի և Ուրուգվայի հավաքականները առանց, որևէ դժվարության հաղթահարեցին խմբային փուլի արգելքները: Ամենից շատ լարված և անզիջում պայքար գրանցվեց երրորդ խմբի Բրազիլիա-Անգլիա հանդիպման ժամանակ: 10-րդ րոպեին Ժարզինյոն եզրից գնդակը փոխանցեց տուգանային հրապարակ, իսկ վրա հասած Պելեն գլխի հարվածով գնդակը ուղարկեց դեպի դարպասը, թվաց գնդակի հայտնվելը դարպասում անխուսափելի է, սակայն իր վարպետությամբ փայլեց Անգլիայի հավաքականի դարպասապահ Գորդոն Բենքսը, ով կարողացավ հրաշքով գնդակը հեռացնել դեպի անկյունային` ի դեպ գլխով: Այս պահը դարձավ առաջնության ամենահայտնի և հիշարժան պահերից մեկը: Այդուհանդերձ բրազիլացիները ի շնորհիվ Ժարզինյոի խփած գնդակի կարողացան նվազագույն 1:0 հաշվով առավելության հասնել անգլիացիների նկատամամբ: Հատկանշական է, որ Ժարզինյոն աչքի ընկավ բրազիլացիների անցկացրած բոլոր վեց հանդիպումների ընթացքում: Քառորդ եզրափակիչ փուլում միմյանց հանդիպեցին երկու սկզբունքային և անզիջում մրցակիցներ` ԳՖՀ-ի և Անգլիայի հավաքականները, որոնց ճանապարհները խաչվել էին 1966 թվականին հանրահայտ եզրափակիչում: [img]https://lh6.googleusercontent.com/-b9o3MS7kMlM/R5IjIOJzQNI/AAAAAAAABno/G93m2bKZUeE/s400/1025535836_875e853cce.jpg[/img] Անգլիացիները հանդիպման ընթացքում առջևում էին երկու գոլի տարբերությամբ, սակայն գերմանացիները ոչ միայն հավասարեցրեցին հաշիվը, այլև լրացուցիչ ժամանակում կարողացան 3:2 հաշվով հաղթանակ տանել սկզբունքաին մրցակցի նկատամամբ: Քառորդ եզրափակիչ մյուս հանդիպումներից Իտալացիները տպավորիչ հաղթանակ տարան դաշտի տերերի` մեքսիկացիների նկատմամբ: Իտալացիներից այդ հանդիպման ժամանակ փայլեցին Դոմենգինին, Ռիվերան և Ռիվան: Լարված պայքարում անցավ ՍՍՀՄ-ի և Ուրուգվայի հանդիպումը, որտեղ ամեն ինչ որոշեց լրացուցիչ ժամանակում (Էսպարագոն խփեց միակ գնդակը): Դրամատիկ սցենարով ընթացավ կիսաեզրափակիչ Իտալիա - ԳՖՀ հանդիպումը: Բոնիսիենին սկզբում առաջ մղեց իտալացիներին: Երկրորդ խաղակեսում իտալացիները, անցնելով խուլ պաշտպանության, փորձեցին պահպանել նվազագույն առավելությունը, սակայն գերմանացիները տիրելով նախաձեռնությանը, կարողացան հաշիվը հավասարեցնել հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած 3-րդ րոպեին: Լրացուցիչ ժամանակում թիմերը ցուցադրեցին բաց ֆուտբոլ և գնդակները սկսեցին մեկը մյուսի հետևից հայտնվել միմյանց դարպասներում: Նախ Մյուլլերը առաջ մղեց գերմանացիներին` 2:1, այնուհետեև Բուռնիկի և Ռիվայի հարվածներից հետո իտալացիները առաջ անցան ` 2:3, սակայն գերմանացիները կրկին չհանձնվեցին և Մյուլլերի ջանքերով նորից վերականգնեցին հաշվի տարբերությունը, իսկ ահա իտալացիներին հաղթանակ պարգևեց Ջանի Ռիվերան` 4:3: 3-րդ տեղի համար պայքարեցին ԳՖՀ-ի և Ուրուգվայի հավաքականները: Գերմանացի ֆուտբոլիստները կարողացան Օվերաթի 27-րդ րոպեին խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասնել մրցակցի նկատմամբ և գրավել առաջնության պատվավոր 3-րդ տեղը: [img]http://i.dailymail.co.uk/i/pix/2013/04/01/article-2302452-1908BC05000005DC-149_634x333.jpg[/img] Եզրափակիչում հանդիպեցին աշխարհի կրկնակի չեմպիոններ` Իտալիայի և Բրազիլիայի հավաքակաները: Պարզ էր նաև, որ հաղթողը հավերժ կտիրանար ՖԻՖԱ-ի առաջին նախագահ Ժյուլ Ռիմեյի անունը կրող «Նիկե» աստվածուհու արձանիկին: Թիմերը, որոնք դավանում էին միմյանց հակառակ խաղաոճեր: Իտալացիները ողջ առաջնության ընթացքում ապավինում էին պաշտպանական, իսկ բրազիլացիները բաց հարձակվողական, արագ և դիտարժան ֆուտբոլի: Հանդիպման հաշիվը բացեց Պելեն: 66-րդ րոպեին Բոնիսիենին օգտվելով մրցակցի պաշտպան Կլոդոալդոյի կոպիտ սխալից, հավասարեցրեց հաշվի հավասարակշռությունը: 66-րդ րոպեին բրազիլացիներին հաշվի մեջ կրկին առաջ մղեց Ժերսոնը: Բրազիլացիների առավելությունը ավելի տպավորիչ դարձրեց Ժարզինյոն 3:1, իսկ հանդիպման վերջնակետը դրեց Կառլոս Ալբերտոն` ամրապնդելով Բրազիլիայի հավաքականի հաղթանակը` 4:1: Այդպիսով Բրազիլիան պատմության ընթացքում դարձավ առաջին թիմը, որ երեք անգամ արժանացավ աշխարհի չեմպիոնի տիտղոսին և ընդմիշտ տիրացավ Ժյուլ Ռիմեի անունը կրող աշխարհի առաջնության գավաթին: [b]Եզրափակիչ[/b] 21.06.1970 [b] Բրազիլիա - Իտալիա` 4:1[/b] «Ացտեկա». Մեխիկո Գոլեր` Պելե 18', Ժերսոն 66', Ժարզինյո 71', Կարլոս Ալբերտո 86' – Բոնինսենյա 37' [b]Բրազիլիա:[/b] Ֆելիքս – Կարլոս Ալբերտո, Բրիտո, Պիացա, Էվերալդո, Կլոդոալդո, Ժերսոն, Ժարզինյո, Տոստաո, Պելե, Ռիվելինո Գլխավոր մարզիչ` Մարիո Զագալլո [b]Իտալիա:[/b] Ալբբերտոզի – Տարկիզիո Բուրգնիչ, Ջիաչինտո Ֆակետտի, Պիերլուիջի Կերա, Ռոբերտո ռոսատո, Մարիո Բերտինի, Անջելո Դոմենգինի, Սանդրո Մացոլա, Ջիանկարլո Դե Սիստի, Լուիջի Ռիվա, Ռոբերտո Բոնինսենյա Գլխավոր մարզիչ` Ֆերուչչո Վալկերագի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր