Բրազիլացիները սոցցանցերում հավաքականին կոչ են անում պարտվել Չիլիին
Բրազիլիայի հավաքականի երկրպագուները սոցցանցերում արշավ են սկսել, որտեղ ազգային հավաքականին կոչ են անում պարտվել Չիլիի հավաքականին՝ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում:
Բրազիլացիներն իրենց հաղորդագրությունները տարածում են #EntregaBrasil հեշթեգով: Արշավի նպատակն այն է, որպեսզի Արգենտինայի հավաքականը դուրս չգա ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլ:
Բրազիլիա-Չիլի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին: