Դավիդ Վիլյան իր կարիերան կշարունակի ԱՄՆ-ում
«Ատլետիկո»-ի հարձակվող Դավիդ Վիլյան ամենայն հավանականությամբ հանդես կգա ԱՄՆ առաջնությունում, որտեղ նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Նյու Յորք Սիթի»-ն: Cadena Cope-ի տվյալներով, ֆուտբոլիստը, ով նախկինում խոստովանել էր, որ ցանկանում է իր ուժերը փորձել ՄԼՍ լիգայում, «Նյու Յորք Սիթի»-ի հետ երեք տարվա պայմանագիր կկնքի: