211652_close_icon

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ՝ Լոնդոնում

views-count1702 դիտում article-date 22:27 29-05-2014
Մայիսի 28-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակի տոնակատարությունների շրջանակում տեղի ունեցավ «Խաչատուրյան Տրիոյի» համերգը, որը կազմակերպել էր Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության լոնդոնյան մասնաճյուղի հովանավորությամբ և բրիտանահայ համայնքային խորհրդի աջակցությամբ: Համերգին հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից: Միջոցառմանը ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր