Նախագահը ներկա է գտնվել Հայրիկ Մուրադյանի 110-ամյակին նվիրված համերգ-ներկայացմանը
                        Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայոց երգի հայրիկը» խորագրով համերգ-ներկայացմանը՝ նվիրված հայկական ժողովրդական երգարվեստի բնագավառում իր մեծ ներդրումն ունեցած Հայրիկ Մուրադյանի 110-ամյակին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

