Երևանում բախվել են Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց եկեղեցու սարկավագի Mitsubishi-ն և «Հալաբյան» տաքսի ծառայության Opel-ը․ կան վիրավորներ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, հուլիսի 6-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 23։30-ի սահմաններում Աճառյան փողոցում «Մուլտի լեոն» բենզալցակայանի դիմաց բախվել են՝ Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանի վարած Mitsubishi մակնիշի 24 OS 383 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 57-ամյա Աբով Շահինյանի վարած Opel մակնիշի 34 MM 467 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․Շահինյանն ու նրա ուղևոր՝ համաքաղաքացի 25-ամյա Էմմա Քոչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդներից Ա․ Հովհաննիսյանը Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց եկեղեցու սարկավագ է, իսկ Opel-ի վարորդ Ա․ Շահինյանը աշխատում է «Հալաբյան» տաքսի ծառայությունում։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: