Ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում՝ «Զովք» սուպերմարկետի մոտ, բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ն ու թիվ 10 երթուղին սպասարկող ավտոբուսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:30-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ «Զովք» սուպերմարկետի դիմաց, բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ը և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող «Հագեր» մակնիշի ավտոբուսը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյան և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գևորգ Երիցյանը և կրտսեր պարեկ Գրիգոր Դավթյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։